Ուիլյամ Մաքգոնագոլ
Ուիլյամ Մաքգոնագոլ William Topaz McGonagall | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ William McGonagall |
Ծնվել է | մարտ 1825[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ County Donegal, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1902[3] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Գրեյֆրայերս |
Մասնագիտություն | պոետ, դերասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ստեղծագործական շրջան | 1877—1902 թվականներ |
Ժանրեր | կատարողական արվեստ |
Կայք | mcgonagall-online.org.uk |
William McGonagall Վիքիպահեստում |
Ուիլյամ Թոփազ Մաքգոնագոլ (անգլ.՝ William Topaz McGonagall, մարտ 1825[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և County Donegal, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 29, 1902[3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի մանածագործ, ավելի հայտնի որպես սիրողական պոետ և դերասան։ Անգլիայում և Շոտլանդիայում հայտնի է որպես ծայրահեղ վատ գրող։ Հեղինակել է գրեթե 200 բանաստեղծություն, որոնցից ամենահայտնին «Տեյ գետի կամրջի փլուզումը» բանաստեղծությունն է, որը համարվում է բրիտանական գրականության վատագույն աշխատանքներից մեկը։ Նրա բանաստեղծությունները մինչև հիմա տարածված են անգլախոսների շրջանում, նորագույն ժամանակներում դրանք բազմիցս վերահրատարակվել են։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Մաքգոնագոլը՝ շոտլանդացի տաքարյուն հայրենասերը, ծնունդով իռլանդացի էր։ Չնայած նա ծնվել և մահացել է Էդինբուրգում, այնուամենայինով նրա բոլոր ստեղծագործությունները կապված են շոտլանդական Դանդի(անգլ.՝ Dundee) քաղաքի հետ։ Մինչ այդ քաղաքում հայտնվելը՝ նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Հաստատված չէ նույնիսկ ծննդյան հստակ տարեթիվը (1825 կամ 1830 թվական)։ Դանդիում նա աշակերտում էր տեղի մանածագործի մոտ՝ որոշելով շարունակել հոր աշխատանքը։ 1846 թվականին ամուսնացել է Ջեյն Քինգի հետ, ով լույս աշխարհ է բերել յոթ երեխա։ Քանի որ արդյունաբերական հեղափոխությունը լավ չանդադարձավ իր արհեստի վրա, նա սկսեց անել ամեն ինչ՝ փող վաստակելու համար[4]։ Արդեն այդ ժամանակահատվածից նա ցույց էր տալիս իր սերը դեպի արվեստը՝ փորձելով դառնալ դերասան։ Նա նույնիսկ գումար վճարեց տեղի թատրոնին՝ «Մաքբեթ» ներկայացման մեջ գլխավոր դեր ստանալու համար։ Ներկայացումը ավարտվել է սկանդալով, քանի որ պետք եղած հատվածում Մաքգոնագոլը հրաժարվել է մեռնել[5][6]։
1870-ականներին Մաքգոնագոլների ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Այդ ամենին նաև ավելացավ այն, որ աղջիկներից մեկը ապօրինի հղիացել էր։ Հենց այս ժամանակ էլ սկսվեց Մաքգոնագոլ-պոետի պատմությունը.
Իմ կյանքի ամենաապշեցուցիչ դրվագը եղել է այն օրը, երբ ես հասկացա, որ պոետ եմ։ 1877 թվականին էր։ Ես տարված էի տարօրինակ զգացումով, որը ինձ հանգիստ չէր թողնում գոնե հինգ րոպե։ Կրարկը, ինչպես ասում էր լորդ Բայրոնը, այրում էր ինձ ներսից բանաստեղծություններ գրելու հզոր կրքի հետ միասին։ |
«Ուղերձ Ջորջ Հիլֆիլլանին»-ը նրա առաջին բանաստեղծությունն էր, որտեղ արդեն ի հայտ եկան Մաքգոնագոլի «ոճի» հիմանակն գծերը։ Հայտնի են այս բանաստեղծության հասցեատիրոջ հեգնական խոսքերը. «Շեքսպիրը երբեք չի գրել այսպիսի մի բան»։ Շուտով Մաքգոնագոլը երևակայեց, որ եթե ինքը պոետ է, ուրեմն նրան անպայման անհրաժեշտ է հովանավոր։ Ցանկանալով դառնալ հայտնի՝ նա գրեց հենց թագուհի Վիկտորիային։ Իհարկե, նա մերժում ստացավ թագուհու պաշտոնյաներից մեկի ստորագրությամբ, որը նաև շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար[4]:Չնայած հիասթափությանը՝ Մաքգոնագոլը դա համարեց մեծ հպարտություն և հետո անընդհատ սկսեց պարծենալ, որ թագուհին անձամբ է շնորհակալություն հայտնել իր բանաստեղծությունների համար։ Նամակը տվել էր նրան մեծ ինքնավստահություն։ Նա երևակայեց, որ եթե հաստատուն համբավ ունենա՝ կկարդա իր բանաստեղծությունները անձամբ թագուհու համար։ Դրա համար 1878 թվականին նա ոտքով 60 միլ անցավ Դանդիից՝ Վիկտորիայի Դղյակ ներթափանցելու համար։ Պահակախմբին նա ներկայացավ որպես «Թագուհու Պոետ», սակայն նրան դուրս շպրտեցին, պատասխանելով, որ Ձերդ Գերազանցության արքունական պոետը Տեննիսոնն է[7]։
Չնայած բոլոր անհաջողություններին, Մաքգոնագոլը շարունակում էր գրել։ Նա հանդես էր գալիս փաբերում և բարերում՝ խոհեմության բարոյախրատական ճառերով։ Հայտնի է, որ Մաքգոնագոլի ճոռոմաբանություններճ շատերը ընդունում էին որպես հումորային ներկայացումներ։ Նրա կողմից կարդացված բանաստեղծություննըր այնքան անշնորհք և ծիծաղելի էին, որ նրան լսողները չէին կարող հավատալ, որ այդ ամենը նա լուրջ է ասում։ Ի շնորհիվ այդ ներկայացումները՝ նա դարձավ տեղացի հայտնիներից մեկը։ Դանդիի բնակիչները կատակով ասում էին. «Նրա բանաստեղծությունները այնքան տաղանդավոր սարսափելի են, որ հանկարծ վերածվեցին հանճարեղության»[8]։ Արտադրողները նրան շատ վատ էին ընդունում, քանի որ նա երբեմն խոսում էր խմիչքների վատ ազդեցության մասին[4]։
Մաքգոնագոլը շարունակում էր ապրել կարիքի մեջ։ Նա գումար էր աշխատում՝ վաճառելով իր ստեղծագործությունները փողոցներում կամ հանդես գալով փոքր թատրոններում ու կաբակներում։ Հատուկ աղքատության ժամանակ նրան ձեռք մեկնեցին ընկերները։ 1880 թվականին նա փորձեց իր երջանկությունը գտնել Լոնդոնում, իսկ յոթ տարի անց՝ Նյու Յորքում, սակայն վերադարձավ դատարկաձեռն։ Չնայած, նա շուտով շահավետ տեղ՝ իր աշխատությունները ներկայացնելու համար։ Դա տեղական կրկեսն էր։ Մաքգոնագոլը ստիպված էր կարդալ այն ժամանակ, երբ հանրությունը որոշել էր շպրտել նրա վրա պոմիդորներ, ձվեր, ծովատառեխներ, հացի փշրանքներ և ալյուր։ Յուրաքանչյուր «ներկայացման» համար նրան վճարում էին 15 շիլինգ։ Թվում էր՝ գրողին բավարարում էր իրերի այսպիսի դասավորությունը, բայց շուտով նրա ելույթները դուր չեկան իշխանություններին և նրան արգելեցին ելույթ ունենալ[4]։
1890 թվականին, երբ Մաքգոնագոլը հայտնվեց ամբողջական կործանման եզրին, նրա ընկերները հասան օգնության և տպագրեցին նրա ընտրանին «Բանաստեղծական գոհարներ»(անգլ.՝ Poetical Gems) անվանումով։ Որոշ ժամանակ նա գոյատևում էր գրքի հասույթով, բայց երեք տարի անց հոգնեց Դանդիի փողոցներում ծաղրվելուց և գրեց քաղաքը լքելու մասին ահարկու պոեմը։ 1894 թվականին նա ամբողջ ընտանիքով տեղափոխվեց Փերթ։ Շուտով նա նամակ ստացավ, իբր Բիրմայի Տիբո Մինա թագավորի ներկայացուցիչներից, որտեղ ասվում էր, որ նա նշանակվել է միապետ ասպետությունում և պարգևատրվել «Սըր Թոփազ, Բիրմայի Սպիտակ Փղի ասպետ»։ Չնայած նրան, որ սա բացահայտ ծաղրանք էր, այնուամենայնիվ Մաքգոնագոլը լուրջ էր ընդունել և մինչև իր կյանքի վերջը բոլոր ավիշներին իր անունը գրում էր այս տիտղոսով[4]։
1895 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվում է, բայց այս անգամ Էդինբուրգ։ Այստեղ Մաքգոնագոլին ընդունում են բավականին ուրախ, նա դառնում է «մշակութային գործիչ» և մեծ պահանջ վայելում։ Սակայն այս ամենը երկար չի տևում, և 1900 թվականին, ծերացած ու հիվանդ, նա լքվում է իր բոլոր երկրպագուների կողմից։ Հաջողության չհասնելով բանաստեղծությունների վաճառքից՝ նա ապրում էր իր ընկերների նվիրատվություններով։ Մահացավ 1902 թվականին՝ ծայրահեղ աղքատ[4]։
Բանաստեղծական արվեստում իր հակառակորդներից մեկը Մաքգոնագոլը համարում էր Ռոբերտ Բյորնսին։ Նա բազմիցս ընդգծել է իրենց՝ հավասար տաղանդավոր լինելը, իսկ «ներկայացումներից» մեկի ժամանակ, հարցին. «Ի՞նչ եք մտածում Բյորնսի մասին», պատասխանել է. «Նա նույնպես ունի ոչ այնքան վատ բանաստեղծություններ», որի պատճառով էլ կրկին դարձավ հասարակության ծաղրի առարկան[4]։ Հստակ տոնով է գրված նրա՝ «Բյորնսի արձանը» բանաստեղծությունը[9]։ Նրա շատ աշխատանքներ նվիրված են պատմական դեմքերի կամ իրադարձությունների, օրինակ, «Իակով V Շոտլանդացու արծակներից մեկի մասին»[10] կամ «Ջեյմս Գրեմի՝ Մանտրոսի Մարկզի, մահապատիժը»[9]։
Հետմահու փառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքգոնագոլի աշխատանքները տպագրել են նրա ընկներները։ Հրատարկվեցին նաև հաջորդ ընտրանիները՝ «Բանաստեղծական գոհարներ», «Բանաստեղծական շատ գոհարներ», «Էլ ավելի շատ բանաստեղծական գոհարներ», «Դեռ մի բան էլ ավելի բանաստեղծական գոհարներ», «Ավելի ու ավելի շատ բանաստեղծական գոհարներ», «Բանաստեղծական հետագա գոհարները», «Էլ ավելի ուշ գրված բանաստեղծական գոհարները», «Վերջին բանաստեղծական գոհարները»[11]։ Առաջին ընտրանին լույս է տեսել 1890 թվականին։
Մաքգոնագոլին տրվել են շատ հեգնական անվանումներ են տվել. «Բոլոր ժամանակներ վատագույն բանաստեղծ», «աշխարհի ամենավատ պոետ» և այլն։ Վերջերս փորձեր էին ձեռնարկվում՝ վերականգնել պոետի կերպարը և ներկայացնել իբրև աննկարագրելի հումորիստի և սատիրի[12]։
Որոշ ժամանակ նրա անունը մոռացված էր։ Մաքգոնագոլի երկրորդ «ծնունդը» համարվում է 1960-ականներին։ Նոր ժամանակներում նրա երկերի առաջին գնահատողներից մեկը Սփայք Միլիգանն էր։ 1950-ականներին նա պոետի աշխատանքները կցում էր իր ռադիոհաղորդմանը՝ «The Goon Show»-ին, իսկ 1974 թվականին անգամ կատակերգություն նկարահանեց, որտեղ ինքը մարմնավորում էր բանաստեղծին, իսկ նրա ընկեր Պիտեր Սելլերսը՝ անգլիայի թագուհուն։ 1958 թվականին նրա բանաստեղծություններից մեկի համար երաժշտություն գրվեց և կատարվեց Hoffnung Music փառատոնին։ Մաքգոնագոլը մինչև այժմ դառնում է տարբեր շոուների և սատիրական լրագրերի հերոս, որտեղ նա օգտագործվում է որպես անտաղանդ պոետի մարմնացու։ Մահվանից 60 տարի անց լույս տեսան նրա՝ նախկինում չտպագրված երկու ժողովածուները, իսկ 1980 թվականին տպագրվեց երեք գիրք, որտեղ զետեղված էին նրա՝ մինչև այդ անհայտ բանաստեղծությունները։ Մաքգոնագոլը անընդհատ վերահրատարակվում էր 20-րդ դարում, իսկ 2010 թվականին լույս տեսավ նրա կենսագրությունը[13]։ 2009 թվականին Դանդիի կենտրոնական գրադարանում անցկացված քվեարկության արդյունքում Մաքգոնագոլը ճանաչվեց երկրորդ ամենահայտնի գրողը՝ Ռոբերտ Բյորնսից հետո[14]։
Դանդիում, որտեղ Մաքգոնագոլը անց է կացրել իր կյանքի մեծ մասը, նրա հիշատակին կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ։ 2007 թվականի հունիսի 12-ին քաղաքում ստեղծված «Հասարակությունը երախտապարտ է Մաքգոնագոլին» (անգլ.՝ «William Topaz McGonagall Appreciation Society) նրա պատվին ընթրիք էր կազմակերպել «Ունիկորն» ֆրեգատի վրա, որտեղ բոլոր ուտեստները մատուցվում էին հակառակ հերթականությամբ[15]։ Դանդիի հրապարակներից մեկը այժմ կրում է նրա անունը, իսկ նրա բանաստեղծությունների տողերը զարդարում են քաղաքի փողոցները, հիմանակնում, Տեյ գետի առափնյա մայթերը։ Այս հուշատախտակների վրա և գրվածքներում դիտավորյալ թույլ են տրված ուղղագրական սխալներ[16]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարի Փոթեր գրքի հերոսուհիներից մեկը իր անունը ստացել է Մաքգոնագոլի պատվին[17]։
- 2008 թվականի մայիսի 16-ին Մաքգոնագոլի ստորագրությամբ 35 էջանոց աշխատությունը Էդինբուրգում տեղի ունեցած աուկցիոնում վաճառվել է 6600 ֆուտնով[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 William McGonagall
- ↑ 2,0 2,1 Swartz A. William McGonagall — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Hunt C. William McGonagall: Collected Poems. — Edinburgh: Birlinn, 2006. — ISBN 978-1841584775
- ↑ «White Elephant : Scotland Magazine Issue 5». Scotlandmag.com. 2002 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «McGonagall the Heroic Failure». McGonagall Online. 2007 թ․ ապրիլի 3. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Brief Autobiography». McGonagall Online. 2007 թ․ ապրիլի 3. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Pile S. Book of Heroic Failures: Official Handbook of the Not Terribly Good Club of Great Britain. — Futura, 1979. — ISBN 0-7088-1908-7
- ↑ 9,0 9,1 Макгонаголл У. Т. Статуя Бёрнса / Пер. В. Ногина. // Век перевода: Русский поэтический перевод XX—XXI веков.
- ↑ Макгонаголл У. Т. / пер. А. Петровой. // Век перевода. — М.: Водолей Publishers, 2006. — С. 274—287.
- ↑ Полный список книг и произведений Макгонаголла (անգլ.)
- ↑ «The Real McGonagall». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Watson N. Poet McGonagall. — Edinburgh: Birlinn, 2010. — ISBN 9781841588841
- ↑ «World's worst poet' loses again» (անգլերեն). BBC NEWS. 2009 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «William Topaz McGonagall Supper - June 12, 1997». Taynet.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Scottish Snippets» (անգլերեն). rampantscotland.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «1999: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web». Quick-quote-quill.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «В Эдинбурге на аукционе проданы стихи «худшего в мире поэта»». Britanets.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքգոնագոլի ստեղծագործությունները
- Մաքգոնագոլի բոլոր գրքերը
- Մաքգոնագոլին նվիրված կայք
- Norman Watson, Edinburgh: Birlinn, 2010 Արխիվացված 2015-11-10 Wayback Machine
- Alistair MacDonald, I Think That I Shall Never See A Poet Bad as
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մաքգոնագոլ» հոդվածին։ |
|